Ֆրանսիական Y’a pas le feu au lac ընկերությունը, որի անվանում թարգմանվում է որպես «հարկավոր չէ շտապել», թողարկել է Kart անիվների վրա անսովոր սպասքի շարքը: Դրա դիզայնը մշակվել է նկարիչ Էդ Կարպենթերի կողմից: Այս սպասքում առաջին պլանում շփման և համագործակցության թեման է: Անիվների վրա փայտե նավակներ են, որոնցով կարելի է պանիր, ընկուզեղեն կամ բանջարեղեն մատուցել: Անիվների վրա սպասքը շատ հարմար է այն դեպքերում, երբ հակավոր է սեղանի մոտ փոխանցել ուտելիքը: Ավելի հեշտ է ափսեն քաշել ցանկացած ուղղությամբ: Դա հնարավորություն է տալիս ընտանիքի անդամներին և հյուրերին համագործակցել սեղանի շուրջ: Անիվների վրա սպասքի հավաքածուն անցած տարի ներկայացվել է Միլանի Դիզային շաբաթում:











































