Իսպանիայի առաջնության 30-րդ տուրի շրջանակներում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ընդունեց «Ալմերիա»-ին:
Հանդիպումն ավարտվեց Լուիս Էնրիկեի սաների ջախջախիչ հաղթանակով: Գոլերի հեղինակ դարձան Լիոնել Մեսսին, Լուիս Սուարեսը և Մարկ Բարտրան:
Այսպիսով, «Բարսելոնա»-ն վաստակեց 3 միավոր և ամրապնդեց իր տեղն առաջին հորիզոնականում:
«Բարսելոնա»-«Ալմերիա»` 4:0
1:0 Մեսսի (33՛), 2:0 Սուարես (55՛), 3:0 Բարտրա (75՛), 4:0 Սուարես (90՛)








































