Իրանը երկու ռազմանավ է ուղարկել Ադենի ծոց` Եմենի ափերի մոտ, որտեղ շարունակվում է Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի ռազմական օպերացիան ընդդեմ հութի գրոհայինների: Այս մասին գրում է BBC-ն:
Թեհրանը հայտարարում է, որ նավերի խնդիրն Ադենի ծոցում ծովահեններից իրանական նավերը պաշտպանելն է:
Սակայն նշվում է, որ այս հանգամանքը կբարդացնի տարածաշրջանում առանց այն էլ լարված դրությունը:








































