Ինչպես տեղեկացնում է իսպանական AS-ը, «Պորտու»-ի հարձակվող Ջեքսոն Մարտինեսն ամռանը կարող է դառնալ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստ:
Նշվում է, որ Մարտինեսը գալու է Վիլյային փոխարինելու: Ավելի վաղ ևս տեղեկություններ կային, որ Մարտինեսը կատալոնյան թիմի ուշադրության կենտրոնում է:
AS-ը նշում է, որ «Բարսելոնա»-ն պատրաստ է 10 միլիոն եվրո հատկացնել խաղացողի իրավունքների ձեռքբերմանը:







































