2013-ին երեխաներն ու մեծահասակները շատ հետաքրքիր մուլտֆիլմեր կդիտեն: Mirfactov.com-ը ներկայացնում է սեզոնի ամենահետաքրքիր անիմացիոն նախագծերը.

1. «Փախուստ Երկիր մոլորակից» (ԱՄՆ-Կանադա)
Ճանաչված տիեզերագնաց Գերնորն իր մոլորակի ազգային հերոսն է: Նա սիրում է վտանգավոր միջաստղային ճամփորդություններ և որոշում է արձագանքել տխրահռչակ Երկրից ստացված SOS ազդանշանին: Նա ընկնում է ծուղակը, նրան կարող է փրկել միայն հարազատ եղբայրը:

2. «Քրուդների ընտանիքը» (ԱՄՆ)
Մինչպատմական Երկրի վրա զարգացող իրադարձութունների կենտրոնում հայտնվում են համայնքներից մեկի զվարճալի ներկայացուցիչները: Նրանց բնակավայրը ոչնչացել է երկրաշարժից, և չնայած պահպանողական առաջնորդին՝ հերոսները ստիպված են նոր կացարան փնտրել:

3. «Բուրատինոյի վերադարձը» (Ռուսաստան)
Հանդիսատեսին կցուցադրեն ժամանակակից Մոսկվան, որտեղ տնօրինում է Կարաբաս-Բարաբասը: Նրա գործարանը յուրահատուկ հին խաղալիքներին նոր շունչ է տալիս: Բայց չարագործին կխանգարեն Բուրատինոն ու նրա թիմը:

4. «Էպիկը» (ԱՄՆ)
Սա պատմություն է գիտնականի դստեր մասին, ով չափերով փոքրանում և ծանոթանում է զարմանալի հերոսների հետ, որոնց գոյության մասին նա նույնիսկ չէր կասկածում: Նրանք միասին պետք է հաղթեն չար սարդին, որն ուզում է ոչնչացնել նրանվ սիրելի Կանաչ թագավորությունը:

5. «Հրեշների համալսարանը» (ԱՄՆ)
Մուլտֆիլմը ստեղծվել է շատերի սիրելի «Հրեշների կորպորացիայի» հիման վրա և պատմում է, թե ինչպես են ծանոթացել Մայքն ու Սալլին:

6. «Սմուրֆիկները-2» (ԱՄՆ)
Հանդիսատեսը սպասում է հիասքանչ կապույտ մարդկանց արկածներին:

7. «Զզվելի եսը-2» (ԱՄՆ)
Իրադարձությունների կենտրոնում էքստրավագանտ չար Գրյուն և նրա օգնականներն են: Նրանք արկածների մի մեծ շղթայում են հայտնվում և շատ ընիերներ ու թշնամիներ ձեռք բերում:

8. «Ամպամած է, հնարավոր են տեղումներ. ԳՄՕ-ների վրեժը» (ԱՄՆ)
Առաջին մուլտֆիլմում ցուցադրված ավերիչ «սննդային» փոթորկից հետո գլխավոր հերոս Ֆլինտը ստիված է լքել քաղաքը: Նա աշխատանք կստանա The Live Corp Company-ում, որը գլխավորում է նրա կուռք Չեսթերը:

9. «Սառը սիրտը» (ԱՄՆ)
Ըստ սյուժեի՝ չար կախարդն աշխարհը սուզել է հավերժական ձմռան ճիրաններում: Գլխավոր հերոսուհի Աննան, որի սիրտը սառույցով է ծածկված, կարող է քանդել կախարդանքը, եթե հասնի կախարդուհու կացարանին: Աղջկան սպասում է վտանգավոր ճամփորդություն՝ արկածներ որոնող Քրիստոֆի ընկերակցությամբ:

10. «Ձյունե թագուհին-2» (Ռուսաստան)
Այս պատմության շարունակության մեջ հերոսներին Ձյունե թագուհու հետ նոր հանդիպում է սպասում:








































