Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, Լոնդոնի «Չելսի»-ի ու Անգլիայի ազգային ընտրանու կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդն իրեն փորձում է ոչ միայն ֆուտբոլի ասպարեզում:
Լոնդոնյան ակումբի կիսապաշտպանն արդեն պայմանագիր է կնքել այն մասին, որ ինքը մի շարք գրքեր է գրելու երեխաների համար: Գրքերը վերնագրված են լինելու «Frankie’s Magic Football»(Ֆրենկիի կախարդական ֆուտբոլը-խմբ.) գրությամբ: Դրանք նախատեսված են լինելու հինգ տարեկանից բարձր երեխաների համար:
«Little Brown» հրատարակչությունը նշում է, որ գրքերում ներառված են լինելու Լեմպարդի դպրոցական կյանքից, ընկերներից ու նրա շուն Մաքսից մի շարք դրվագներ:
Առաջին գիրքը լույս է տեսնելու 2014 թվականին:
.jpg)










































