Կատարը որոշում է կայացրել երկրի մայրաքաղաք Դոհայում գտնվող Սիրիայի դեսպանատան շենքը հանձնել ընդդիմության ներկայացուցիչներին: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով Սիրիայի ընդդիմության և հեղափոխական ուժերի ազգային կոալիցիայի հայտարարությունը:
Կատարում որպես Սիրիայի դեսպան է նախանշվում կոալիցիայի ներկայացուցիչ Նիզար Ալ-Հարաքին:
«Դիվանագիտական ներկայացուցչության շենքի վրա կբարձրացվի հեղափոխության դրոշը, երբ Ալ-Հարաքին և դեսպանատան ևս երկու նոր աշխատակիցներ ստանան դիվանագիտական կարգավիճակ»,- ասվում է հաղորդագրությունում:
Կոալիցիայում հույս ունեն, որ Կատարի այս քայլը կդառնա «դրական նախադեպ»:
Փաստաթղթում նշվում է, որ Կատարը կդառնա առաջին պետությունը, որը ճանաչել է Ազգային կոալիցիայի իրավական կարգավիճակը:
Ընդդիմության դիվանագետները մտադիր են մոտ ժամանակներում սկսել լուծել սիրիական սփյուռքի խնդիրները:
Նշենք, որ Սիրիայի ազգային խորհուրդը ձևավորվել է 2012թ. նոյեմբերի 11-ին՝ Դոհայում:










































