Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկության1/8 եզրափակչից առաջ Մադրիդի «Ռեալ»-ի և Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն պատմել է իր մասին:
«Իմ ամենամեծ խնդիրն այն է, որ ես չափազանց հանրահայտ եմ: Որևէ տեղ չեմ կարող գնալ աննկատ: Լուրեր էին շրջանառվում, թե ես նվազագույնը կես ժամ անցկացնում եմ հայելու դիմաց: Դա սուտ է: Երդվում եմ` 1 րոպեից որ ավելի:
Ինչ վերաբերում է այն հարցին, թե ինչպես եմ ծախսում փողերս, ասեմ, որ ես սիրում եմ թանկարժեք և գեղեցիկ ավտոմեքենաներ, ժամացույցները Իսկ փողը ծախսելու համար է: Չեմ ափսոսում, երբ փչացնում եմ ավտոմեքենաներս: Ափսոս կլինի, եթե ինչ-որ բան պատահի ոտքերիս հետ:
Կյանքում կարևոր եմ համարում աշխատասիրությունը: Միայն այդ դեպքում է հնարավոր նվաճումներ գրանցել: Պրոֆեսիոնալ եղիր և լավ կատարիր գործդ: Ահա և հաջողության գաղտնիքը»,- The Sun-ին տված հարցազրույցում նշել է Ռոնալդուն:










































