Մայրության և գեղեցկության օրը Երևանի մետրոպոլիտենում ևս շնորհավորանքների ու անակնկալների պակաս չկար:
Երևանի քաղաքապետի անունից այստեղ կին ուղևորների ապրիլի 7-ը շնորհավորել են մեկ ուղերթ տևողությամբ կենդանի կատարմամբ համերգով, շնորհավորական բացիկներով ու ծաղիկներով։
Երկնագույն ու նարնջագույն արագասլացներում հնչել են երևանյան ֆոլկլորի սիրված երգեր և սերենադներ: