Մինչ քաղաքական գործիչները կռիվ են տալիս ընտրապայքարում մի երկու ավելի քվե ստանալու համար, ՀՀ քաղաքացիները, այլ տարբերակ չգտնելով, հեռանում են երկրից: Նոր տարում արտագաղթի նոր շրջանն ավելի մեծ թափով է սկսվում:
ՀՀ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը հրապարակել է 2013 թ. հունվարին օդային տրանսպորտով մեր երկրից մեկնածների և ժամանածների տվյալները: Ըստ այդմ՝ «Զվարթնոց» և «Շիրակ» օդանավակայաններով անցած ամիս երկրից մեկնել է 62,454 քաղաքացի, ժամանել՝ 54,029: Բացասական սալդոն ստացվում է 8,425 քաղաքացի՝ նախորդ տարվա հունվարի 6,844-ի համեմատ:











































