Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով 7 ամիս բացակայությունից հետո կորտ է վերադարձել, հայտնել է, որ կցանկանար մասնակցել Ռիո-դե-Ժանեյրոյի Օլիմպիադային:
«Իմ երկարաժամկետ ծրագիրն ընդգրկում է Ռիոյի Օլիմպիադայի մասնակցությունը: Գիտեմ, որ դեռևս բավականին ժամանակ կա, սակայն դա իրատեսական նպատակ է ինձ համար:
Ինչ վերաբերվում է վնասվածքիս, ապա բուժման այսքան ամիսներից հետո տրամաբանական չէ խոսել տիտղոսներ նվաճելու մասին: Ծունկս մինչ այժմ ցավում է, բայց բժիշկներն ասում են, որ ամեն ինչ կարգին է և ապաքինումը նորմալ է ընթանում»,- 26-ամյա թենիսիստի խոսքերը մեջբերում է AP-ն:






































