«Մանչեսթեր Սիթի»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին նշել է, որ չի անհանգստանում իր պաշտոնի համար: Անգլիայի առաջնության 31-րդ տուրում «քաղաքայիններ»-ը 1:2 հաշվով զիջել են «Քրիսթալ Փելես»-ին և այժմ զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը:
«Ես չեմ անհանգստանում պաշտոնիս համար: Դա միակ բանն է, որ ինձ իսկապես չի անհանգստացնում: Կատարում եմ աշխատանքս և երջանիկ եմ: Իհարկե, մրցաշրջանը բարդ է, բայց աշխատանքից հեռացման մասին չեմ մտածում»,- The Telegraph-ը մեջբերում է Պելեգրինիի խոսքերը:
Հարկ է նշել, որ չիլիացի մասնագետի սաները դուրս են մնացել Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկությունից և Անգլիայի գավաթի խաղարկությունից:










































