«Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը հայտարարել է, որ իր թիմի հարձակման գծում առկա են լուրջ խնդիրներ:
Մասնագետը նշել է, որ անընդհատ տարբերակներ է փնտրում` իրավիճակը շտկելու համար:
«Մենք պետք է լուծումներ գտնենք հարձակման գծի համար: Երբ բոլորն առողջ են և լավ մարզավիճակում են, ապա մենք մրցունակ ենք: Սակայն այժմ մեր թիմի լավագույն ռմբարկուները 6-ական գոլ են խփել:
Դա է իրականությունը, որը, սակայն անհրաժեշտ է շտկել»,- Liverpool Echo-ն մեջբերում է Ռոջերսի խոսքերը:








































