«Մանչեսթեր Յունայթեդ»-ի գլխավոր մարզիչ Լուի վան Գալն ակումբի ղեկավարներին հայտնել է, որ ցանկանում է հրաժարվել թիմի հարձակվող Ռոբին Վան Պերսիի ծառայություններից:
Այդպիսով, «Մանչեսթեր Յունայթեդ»-ն ամռանը վաճառքի կհանի փորձառու ֆուտբոլիստի տրանսֆերը, ով 2012 թվականին «Արսենալ»-ից «Յունայթեդ» է տեղափոխվել է 24 մլն ֆունտի դիմաց:
Ընթացիկ մրցաշրջանում Վան Պերսին հաճախ է վնասվածքներ ստանում և ներկայումս իր ակտիվում ընդամենը 10 գոլ է գրանցել:








































