Արգենտինայի ազգային հավաքականի նախկին գլլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնայի կարծիքով` «Բարսելոնա»-ի հարձակվող Լիոնել Մեսսին մեծ դեր պետք է ունենա ստանդարտ դիրքեր իրացնելու գործում: Մարադոնան սխալ է համարում, որ գնդակին են մոտենում կիսապաշտպան Չավի Էրնանդեսն ու պաշտպան Դանիել Ալվեսը:
«Կարծում եմ` Մեսսիի խաղով են պայմանավորված «Բարսելոնա»-ի գործողությունները, և թիմը խաղում է այնպես, ինչպես նրան է հարմար: Չավին որոշ խնդիրներ ունի` կապված ֆիզիկական վիճակի հետ, և նա ետ է քաշվում:
Ինձ զայրացնում է, որ տուգանային հարված կատարելու համար յուրաքանչյուր անգամ գնդակին են մոտենում Չավին կամ Ալվեսը: Լեոն պետք է վերցնի գնդակը և իրացնի ստանդարտ դիրքերը: Նա պետք է մեծ դեր ունենա խաղի նաև այս դրվագում»,- ասելէ Մարադոնան:









































