Կարագանդայի «Շախտյոր»-ի նկատմամբ հաղթանակից հետո ղազախական «Տոբոլ»-ի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հարցազրույց է տվել ակումբի պաշտոնական կայքին:
«Այս հաղթանակը պետք է նվիրել երկրպագուներին, որոնք միշտ մեր կողքին են ու սատարում են մեզ: Չեմ սիրում մարտավարություն փոխել: Միշտ ասել եմ՝ պետք է գոլ խփել վստահություն զգալու համար:
Կառլեն Մկրտչյանը վաղը կվերադառնա ընդհանուր խումբ: Հուսով ենք՝ «Ատիրաու»-ի հետ խաղում նա օգտակար կլինի մեզ:







































