«Յուվենթուս»-ի կիսապաշտպան Արթուրո Վիդալը «Սելթիկ»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Ոչ, դեռ ոչինչ ավարտված չէ: Մեծ խաղ էր, ու մենք կարողացանք մի արդյունքի հասնել, որ մեզ թույլ է տալիս պատասխան խաղին ավելի հանգիստ նախապատրաստվել, բայց «Սելթիկ»-ը շատ ուժեղ է, ու մենք պետք է այդ խաղին մոտենանք ամենայն լրջությամբ:
Մենք տեսանք, որ նրանք շատ լավ են պատրաստված ֆիզիկապես, ու կարծում եմ՝ շատ ճիշտ էր նրանց հենց սկզբից պրեսինգի ենթարկելու մարտավարությունը:
«Սելթիկ»-ը հիանալի էր խաղում անկյունայինների ժամանակ, ու Լիխտշտայներին հեշտ չէր, բայց մենք օգնում էինք նրան», – խաղացողի խոսքերն է մեջբերում Football Italia-ն:










































