Թուրինի «Յուվենտուս»-ը հարձակվող Կառլոս Տևեսն Իտալիայի առաջնության 29-րդ տուրի` «Էմպոլի»-ի դեմ խաղից հետո խոսել է առաջնության մրցավազքի մասին, տեղեկացնում է Goal.com-ը:
«Շաբաթ օրը «Ռոմա»-ն ապացուցեց, որ նա դեռ ապրում է: Մենք հանգստանալու իրավունք չունենք:
Մենք պետք է շարունակենք քրտնաջան աշխատանքը: «Յուվենտուս»-ը երբեք չի պատրաստվում թերագնահատել մրցակիցներին»,- հայտարարել է արգենտինացի հարձակվողը:









































