Թուրքիայի հարավարևելյան Գազիանթեփ գավառից լրագրող Յաշար Էլման 23 ամսվա պայմանական ազատազրկման է դատապարտվել Facebook-ում նախագահ Թայիփ Էրդողանի հասցեին գրած քննադատության համար:
Նախագահի հասցեին հնչեցված քննադատությունը դատարանը համարել է վիրավորանք պետական ծառայողին, իսկ լրագրողին, որին դա դուր է եկել, դատապարտել են 28 ամսվա ազատազրկման՝ այնուհետև այս պատժի չափը հասցնելով 23 ամսվա ու դարձրել այն պայմանական:
«Ես ուղղակի օգտագործել եմ like կոճակը՝ Facebook-ում կարդալով նախագահի մասին մեկնաբանությունը: Ես հեռացրել եմ իմ like-ը կես ժամ հետո, բայց արդեն ոստիկանությունը եկել էր: Չգիտեի, որ դա հանցագործություն է համարվում»,- ասել է Էլման DHA գործակալությանը տված հարցազրույցում:
Նրա փաստաբան Դիլբեր Դեմիրելը հայտարարել է, որ բողոքարկելու է դատարանի այդ որոշումը, ընդգծելով, որ դատարանը քննադատությունը վիրավորանքի փոխարեն է ընդունել՝ չմանրամասնելով այդ հասկացությունները:









































