ՊՍԺ-ի պաշտպան Մարկինյոսը կարող է կարիերան շարունակել Անգլիայում: Այդ մասին հայտնում է Metro-ն:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ը հետաքրքրված է Բրազիլիայի հավաքականի 20-ամյա ֆուտբոլիստի ծառայություններով: Անգլիական ակումբը պատրաստ է 55 մլն եվրո վճարել Մարկինյոսի տրանսֆերի դիմաց:«Կարմիր սատանաներ»-ը ցանկանում էին ձեռք բերել ֆուտբոլիստի իրավունքները դեռ հունվարին, սակայն այն ժամանակ գործարքը չկայացավ:
Պաշտպանը «Ռոմա»-ից «Յունայթեդ» է տեղափոխվել 2013 թվականին: Ֆրանսիայի առաջնության ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 18 հանդիպումների և մեկ գոլի հեղինակ դարձել: Չեմպիոնների լիգայի գավաթի խաղարկության հանդիպումներում բրազիլացին խաղադաշտ է դուրս եկել 5 անգամ:









































