ԱՄՆ Յուտա նահանգի Միդվեյլ քաղաքի սեփական տներից մեկում տեղի ունեցած կրակոցների հետևանքով 3 մարդ սպանվել է, մեկը՝ ծանր վիրավորվել:
Սպանվածների անուններն ու տարիքը չեն հրապարակվել: Ինչպես հայտնել են իրավապահ մարմինները, հանցագործությունը կատարելու մեջ կասկածվում է 25-ամյա տեղաբնակը: Նրա ձերբակալության համար ներգրավված են ոստիկանության 70 աշխատակիցներ: Անվտանգության նկատառումներով այդ շրջանի դպրոցները ոստիկանության որոշմամբ փակ կլինեն:
ԱՄՆ-ում, որտեղ սահմանադրական երկրորդ փոփոխությունների համաձայն՝ երաշխավորվում է քաղաքացիների` զենք կրելու, պահելու իրավունքը, նման ողբերգությունները սկսել են վախեցնող հաճախականությամբ տեղի ունենալ:
Երկուշաբթի անծանոթը դատարանի դահլիճում կրակ էր բացել՝ սպանելով 2 մարդու:










































