Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, դարպասապահների մարզիչ Ալեքսեյ Չիստյակովը մասնակցում է «Փյունիկ»-ի՝ Անթալիայում անցկացվող ուսումնամարզական հավաքին:
57-ամյա մասնագետը աշխատել է նախկին ԽՍՀՄ երկրների մի շարք թիմերում, այդ թվում նաև՝ Դոնեցկի «Շախտյոր»-ում և Կրասնոդարի համանուն թիմում:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:








































