«Իրավունքի Եվրոպա միավորումը» և «Հայաստանի հելսինկյան կոմիտեն» հրապարակել են ՄԻԵԴ-ի դատավորի պաշտոնում ՀՀ կողմից առաջադրվող թեկնածուների ընտրության մրցույթի դիտարկման արդյունքները։
Զեկույցում արձանագրված են մրցույթի առավել խորքային ուսումնասիրության արդյունքում հայտնաբերված խախտումները:
ՀԿ-ները զեկույցում մասնավորապես անդրադարձել են մրցույթի կազմակերպման, թեկնածուների ընտրության ազգային ընթացակարգի արդարության, թափանցիկության եւ հրապարակայնության սկզբունքների խախտումներին, Հանձնաժողովի անկախության, անկողմնակալության և շահերի բախման իրավիճակներին, մրցույթի գնահատման համակարգի, արդյունքների ամփոփման և գնահատման ժամանակ հայտնաբերված խախտումներին և մի շարք այլ հարցերի:
Զեկույցի մանրամասներն՝ այստեղ








































