Թվում է, թե ամեն ինչ այնքան էլ հարթ չէ Հոլիվուդի ամենաքննարկվող զույգերից մեկի հարաբերություններում: Հայտնի ռեփերը վերջին շրջանում գոհ չէ իր էպատաժային կնոջ արտաքինից, գրում է Elle-ն:
Վերջերս հայտնի Keeping Up With The Kardashians ռեալիթի շոուի ժամանակ Քիմ Քարդաշյանը պատմել է իր փոքր քրոջը՝ Քլոյեին, որ Քանյեն պատրաստվում է հեռացնել իր անձնական մարզչին, քանի որ նա չի կարողանում ապահովել իր համար քաշի բավականաչափ արագ նվազում:
Քանյեն պայման է դրել՝ մի քանի շաբաթում Քիմը պետք է կորցնի առնվազն 7 կգ:
Քիմը դստեր՝ Նորդ Ուեսթի հետ, 2015թ. մարտի 26
Քիմը իսկապես փորձում է վերագտնել իր նախկին կազմվածքը ծննդաբերությունից հետո: Քիմի իդեալական քաշը 54 կգ է:












































