Մադրիդի «Ռեալ»-ի մարզչական շտաբի կարծիքով` հաջորդ մրցաշրջանի մեկնարկից առաջ ակումբը պետք է դարպասապահի տրանսֆեր ձեռք բերի: Այդ մասին հայտնում է AS-ը:
«Արքայական ակումբ»-ի ղեկավարները ցանկանում են թիմի կազմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դարպասապահ Դավիդ Դե Խեային: Եթե Դե Խեայի տրանսֆերային գործարքը չստացվի, ապա իսպանական գրանդը կկենտրոնանա Լոնդոնի «Չելսի»-ի 32-ամյա դարպասապահ Պետր Չեխի ուղղությամբ:
Հարկ է նշել, որ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը չի ցանկանում հրաժարվել իր դարպասապահի ծառայություններից: Այնուամենայնիվ, «Ռեալ»-ն արդեն սկսել է գործել այդ ոււղությամբ:









































