Թռչունների թռիչքը ոգեշնչել է դիզայներներին՝ ստեղծելու անսովոր հագուստներ։ Պատրաստման երեք փուլերը՝ թռչունների շարժման տպավորությունը, անիմացիան և և հագուստի վրա տեղափոխումը, այս իրերը դարձնում են «կենդանի»։
The T-Shirt Issue ապրանքանիշի դիզայներները փոխում են մարդկանց պատկերացումն այն մասին, որ սվիտերներն ու մարզաշապիկները զգեստապահարանի սովորական իրեր են։ Շնորհիվ 3D մոդելների, որոնք վերածվում են 2D ձևվածքի, դիզայներները ստեղծում են հագուստի երկրաչափական բարդ օրինակներ՝ գրում է Novate.ru-ն:
Թռչող թռչունների դինամիկան բլուզին հաղորդելու գաղափարը առաջացել է XIX դարի անգլիացի լուսանկարիչ Էդվարդ Մեյբրիջի աշխատանքների ազդեցությունից:
Բլուզներում դիզայներները յուրօրինակ կերպով համակցել են շարժումն ու անշարժությունը: Դրանք թողնում են կենդանի թռչունների տպավորություն:












































