Նախորդ շաբաթ՝ ապրիլի 4-ից 8-ն ընկած ժամանակահատվածում, ԿԲ-ն բավականին մեծ չափի՝ 15.7 մլն դոլարի արտարժույթ է վաճառել՝ զսպելով դրամի արժեզրկումը: Սա երևում է ֆինանսական շուկայի վերաբերյալ ԿԲ այսօրվա հրապարակումից:
Հիշեցնենք, որ նախորդող երկու շաբաթներին ԿԲ-ն արտարժույթի շուկայում ոչ մի գործարք չէր իրականացրել: Այդ շաբաթներին, ամենայն հավանականությամբ, դրամի կուրսը հնարավոր եղավ կայուն պահել (1 դոլարը տատանվում էր միջինում 370 դրամի շուրջ) հիմնականում Նովրուզ-Բայրամի շնորհիվ Հայաստան ժամանած իրանցիների ծախսած արտարժույթի հաշվին:
Նշենք նաև, որ 2011 թ. սկզբից մինչև ապրիլի 8-ը ընկած ժամանակահատվածում ԿԲ-ն վաճառել է մոտ 62.6 մլն դոլար՝ գնելով ընդամենը 5.9 մլն դոլար: