«Կիևո»-ի դեմ խաղից հետո «Ինտեր»-ը տուգանվել է 15 հազար եվրոյով, հայտնում են իտալական լրատվամիջոցները:
Խաղի ժամանակ երկրպագուների մի մասը վանկարկում էին «չկա սևամորթ իտալացի» արտահայտությունը՝ իրենց խոսքը պարզորոշ կերպով հասցեագրելով Մարիո Բալոտելիին:
Հիշեցնենք, որ Մարիո Բալոտելին, ով ժամանակին հանդես էր գալիս «Ինտեր»-ում, այս ձմեռ տեղափոխվեց միլանյան մյուս ակումբ՝ «Միլան»:
Դրանից հետո Բալոտելին երկու խաղում երեք գոլ է խփել:









































