Ինչպես տեղեկացնում է «Известия» թերթը, ռուսական «Անժի»-ի ղեկավարության ուշադրության կենտրոնում է հայտնվել «Մանչեսթեր Սիթի»-ի ֆուտբոլիստ Կոլո Տուրեն:
Հարկ է նշել, որ Մախաչկալայի թիմը դեռ անցած տարի էր ուշադրությունը սևեռել Տուրեի ուղղությամբ, բայց և այնպես ակումբին չհաջողվեց ձեռք բերել կոտդիվուարցի ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները:
Նշենք, որ Տուրեի ու «Սիթի»-ի կնքած պայմանագրի ժամկետը լրանում է ամռանը:



































