Երեւանցի երիտասարդ շախմատիստ Արթուր Ղարագյոզյանը Մոսկովյան օփեն փառատոնի C մրցաշարում, 9 հնարավորց վաստակելով 7,5 միավոր, նվաճեց երրորդ մրցանակը:
Այս մասին տեղեկացնում է Armchess.am.ը:
Հիշեցնենք, որ փառատոնի A մրցաշարին մասնակցել է 19-ամյա շախմատիստ Ռոբերտ Աղասարյանը՝ չկրելով ոչ մի պարտություն ու լրացնելով գրոսմայստերի նորմա:









































