Ըստ արևմտյան լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ դադարեցվել է «Կարիբյան ծովի ծովահենները. Մահացածները հեքիաթներ չեն պատմում» ֆիլմի նկարահանումը: Նկարահանումների դադարեցման պատճառը դարձել է գլխավոր դերակատար Ջոնի Դեպի ստացած վնասվածքը:
Հիշեցնենք, որ ֆիլմի նկարահանումն ընթանում է ավստրալական լողափին, որը հայտնի է որպես Ոսկյա: Այնտեղ այդ նպատակով ստեղծել են ամբողջական նկարահանման հրապարակ: Ջոնին վնասվածք է ստացել նկարահանման հրապարակից դուրս և սկզբում պնդում էր, որ նրա բացակայությունը չի ազդի նկարահանման վրա, սակայն վիրահատությունից հետո պարզվել է, որ նրան կպահանջվի ամենաքիչը ևս երկու շաբաթ, քանի որ վնասվածքը ավելի լուրջ էր, քան պատկերացնում էին:










































