Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել է, որ ընթացիկ մրցաշրջանում իր համար կարևոր խնդիր է Չեմպիոնների Լիգայի գավաթակիր դառնալը:
«Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում 10-րդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճելը հատուկ նշանակություն ունի «Ռեալ»-ի համար: Մենք մեծ ցանկություն ունենք հաղթել այդ մրցաշարում:
Անձամբ ինձ համար դա առավելագույն նվաճում կլիներ»,- իսպանացի լրագրողները մեջբերում են Ռոնալդուի խոսքերը:












































