Wednesday, 10 06 2026
Թալիբանին շնորհավորող Ռուսաստանից ակնկալիք պետք չէ ունենալ
18:10
Թրամփի ընտանիքը միլիարդներ է վաստակել կրիպտոարժույթից. Reuters-ի բացահայտումը
Հայաստանում Ռուսաստանի կրեատուրան քաղաքական ռեսուրս չէ նաև Ռուսաստանի համար
17:50
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտումները վնասում են դիվանագիտությանը
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ

Եթե Ցեղասպանությունը չլիներ, այսօր Թուրքիայում կբնակվեր 15 միլիոն ոչ մուսուլման. թուրք գրող

Թուրքական Etha կայքի հաղորդմամբ, թուրք գրող Քեմալ Յալչընը Բելգիայի մայրաքաղաքում մասնակցել է «Բրյուսելի դեմոկրատ հայերի միության» (AADB) կազմակերպած «Թուրքիայում հայ լինել» խորագրով կոնֆերանսին.

«Եթե Ցեղասպանությունը չլիներ, այսօր Թուրքիայում կբնակվեր 15 միլիոն ոչ մուսուլման: Պատմությունը մարդկության դեմ իրականացված հանցանքները երբեք չի ներել: Ես` որպես թուրք գրող, ներողություն եմ խնդրում հայերից ու ասորիներից:

Ես ցանկանում եմ, որ վերանորոգվի հայ-թուրքական սահմանին գտնվող Մետաքսե ճանապարհի կամուրջը (Անիի քանդված կամուրջը), ինչը կխորհրդանշի հայ և թուրք ժողովուրդների եղբայրությունը: Մի օր մենք այդ կամրջի մոտ կհանդիպենք և միասին գավաթ կբարձրացնենք»:

Հիշեցնենք, որ գերմանաբնակ Քեմալ Յալչընը 2008 թվականի սեպտեմբերի 5-ին Քյոլնում հրապարակել է «Անատոլիայի զավակները՝ հարյուրամյակի վկաներ» գիրքը, որում անդրադարձ է կատարել վերջին մեկ դարում Թուրքիայից (և, մասնավորապես, Անատոլիայից) հարկադրաբար հեռացած և աշխարհասփյուռ եղած հայերի, հույների, ասորիների, արաբների, քրդերի և այլ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների կյանքին:

Գրքում նշված էր, որ 1914 թվականի օսմանյան մարդահամարի համաձայն` Թուրքիայի Հանրապետության ներկայիս սահմաններում ապրող բնակչության ընդհանուր թիվը կազմում էր մոտավորապես 16 ու կես միլիոն, որից մոտ չորս միլիոնը հայեր, հույներ, ասորիներ, հրեաներ, եզդիներ և այլ ոչ մուսուլմաններ էին:

Ուշագրավն այն է, որ երբ երկար տարիներ անց նրանց հարցրել են՝ «որտեղացի՞ եք», նրանք շարունակել են պատասխանել՝ «պոլսեցի եմ», «կապադովկիացի», «թոքաթցի», «սվասցի», «մալաթիացի», «իգդիրցի», «միդյաթցի»…

Եվ ահա, դրանից 94 տարի անց` 2008 թվականին, Թուրքիայում մնացել է ընդամենը 100.000 քրիստոնյա:

Բացի այդ, Յալչընը 2006 թվականին հեղինակել է «Սարը գյալին» («Սարի հարս») վեպը, որում նկարագրել է Հայոց ցեղասպանությունից փրկված հայերի պատմությունը, ովքեր ստիպած են եղել ներկայանալ որպես քուրդ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում