«Բարսելոնա»-ի կիսապաշտպան Անդրես Ինյեստան «Խետաֆե»-ի դեմ խաղից հետո կիսվել է տպավորություններով:
«Բոլորն էլ լավ խաղացին ու նպաստեցին թիմի հաղթանակին: Բայց ամենակարևորը այն է, որ թիմը երեք միավոր վաստակեց:
Իմ մարզավիճա՞կը: Եղել են մրցաշրջաններ, որ ես խաղացել եմ գրեթե բոլոր խաղերում: Ես փորձում եմ մնալ նույն մակարդակի վրա՝ լավացնելով իմ խաղը:
Խաղի վաղ մեկնարկը շատ լավ էր: Հիանալի առավոտ էր, գրավիչ առավոտ:
Իմ երջանկությունը գոլ խփելու մեջ չի կայանում: Ավելի շուտ ես երջանիկ եմ այն ժամանակ, երբ լավ եմ կատարում աշխատանքս:
Բաց թողած գոլը մեզ չի անհանգստացնում, քանի որ մրցակիցն էլ է խաղում ու պահեր ստեղծում: Ու իհարկե, նրանք կարող են նաև գոլ խփել»,- Ինյեստայի խոսքերն է մեջբերում ակումբի պաշտոնական կայքը:







































