Իսրայելի Կիրյաթ-Աթա քաղաքում մահացել է 64-ամյա վարորդը, երբ ոստիկանը ճանապարհատրանսպորտային կանոնների խախտման համար արձանագրություն է կազմել:
Ինչպես հաղորդում է ոստիկանությունը, տղամարդը ոստիկանի հետ զրույցի ընթացքում նախ կորցրել է գիտակցությունը, ապա մահացել: Թե որն էր սրտի կանգի պատճառը՝ դեռևս հայտնի չէ:
Տղամարդուն վերակենդանացնելու 40 րոպե տևած ջանքերն ապարդյուն էին, ուստի բժիշկները արձանագրել են նրա մահը:







































