Իսպանիայի հավաքականի պաշտպան Սերխիո Ռամոսը գովեստի խոսքեր է հասցեագրել իր թիմակից Ալվարո Մորատային:
«Նա հիանալի ֆուտբոլիստ է, ով դեռ շատ հնարավորություններ ունի խաղային որակներն էլ ավելի բարելավելու համար: Ալվարոն երկար ճանապարհ է անցել «Ռեալ»-ի երիտասարդական համակարգով, այնուհետև տեղափոխվել «Յուվենտուս», որտեղ այժմ գերազանց մրցաշրջան է անցկացնում:
Մորատան շատ արագավազ է և նրա դեմ շատ դժվար է խաղալ»,- Marca-ն մեջբերում է Ռամոսի խոսքերը:







































