Պահպանակների հայտնի Durex մակնիշը իր սպառողներին ավելի մոտ է դարձել՝ ազատելով նրանց ամենաանհարմար պահին հակաբեղմնավորիչներ փնտրելու անհրաժեշտությունից:
Ինչպես տեղեկացնում է adme.ru կայքը, ընկերության մասնագետները սմարթֆոնների համար մշակել են SOS Condom ծրագիրը, որը թույլ է տալիս հեռախոսի տիրոջը երեկոյան ժամը 4-ից մինչև առավոտյան ժամը 4-ը օգտվել պահպանակի լրտեսական մատակարարումից:
Առայժմ այս ծառայությունը հասանելի է միայն Դուբայում, սակայն Facebook սոցիալական կայքի օգտատերերն ակտիվորոն քվեարկում են, թե որ քաղաքում պետք է գործարկվի նմանատիպ ծառայությունը:








































