Մայքլ Նգուն, որի իրավունքները պատկանում են «Լիվերպուլ»-ին, գոլի հեղինակ դառնալու բազում փորձեր է կատարել վերջին հանդիպման ժամանակ: Նա, ընդհանրապես, շատ լավ տպավորություն է գործել: Նախ և առաջ աչքի է ընկել երկու հզոր հարվածներով, որոնք դիպել են դարպասաձողին, իսկ հետո՝ երրորդ անգամ, հարվածել է կրկին դարպասաձողին, բայց այդ անգամ հաջողությունը ժպտացել է ֆուտբոլիստին:










































