Ինչպես տեղեկացնում է Երևանի «Փյունիկ»-ի պաշտոնական կայքը, թիմի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վերադարձել է Երևան:
Հիշեցնենք, որ 22-ամյա ֆուրտբոլիստը ծնկի վիրահատության էր ենթարկվել Գերմանիայում դեկտեմբերի սկզբին և այնտեղ էլ շարունակում էր վերականգնողական կուրսը:
Փետրվարի 11-ին Դավիթը «Փյունիկ»-ի հետ կմեկնի Անթալիա և կմասնակցի թիմի երկրորդ ուսումնամարզական հավաքին:
Լուսանկարը՝ «Փյունիկ»-ի պաշտոնական կայքի:









































