Saturday, 20 06 2026
Բելառուսա-ուկրաինական պատերա՞զմ, թե ռուս-ուկրաինական հրադադա՞ր
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ներկայացրել է COP17-ին ընդառաջ կայանալիք առաջնորդների գագաթնաժողովի մանրամասները
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել. ՆԳՆ ոստիկանություն
ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը և Կարդինալ Աղաջանյանի հիմնադրամի տնօրենը քննարկել են համագործակցության հնարավորությունները
ԱՍՀ փոխնախարարն ու Բուլղարիայի դեսպանը քննարկել են համագործակցությունը աշխատանքային միգրացիայի ոլորտում
Ընտրություններում հաղթանակը Ձեր աշխատանքից ՀՀ քաղաքացիների գոհունակության հաստատումն է․ Ֆիցոն՝ Փաշինյանին
00:15
Զելենսկին 1 շաբաթ ժամանակ է տվել Լուկաշենկոյին
00:14
Ռուբիոն վստահեցրել է Լիբանանի նախագահին ԱՄՆ-ի շարունակական աջակցության մասին
00:11
Դևիսի գավաթ. Հայաստանի հավաքականը նվաճեց 3-րդ ենթախմբի ուղեգիր
Բյուրականի աստղադիտարանի ձեռքբերումները ներկայացվել են միջազգային դիվանագիտական համայնքին
Փաշինյանը կարևորել է Firebird-ի ԱԲ տվյալային կենտրոնի գործունեությունը
Սպիտակ-Վանաձոր ճանապարհին «ԿամԱԶ» մակնիշի բեռնատար է կողաշրջվել․ կա տուժած
Մի քանի երիտասարդներ ձերբակալվել են թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով
Նոր Նորքում սկսվել է 2.3 կմ ճանապարհի հիմնանորոգման ծրագիրը
ՊԵԿ-ը պարզեցնում է հարկային գործընթացները և հստակեցնում մի շարք կարգավորումներ
Ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման նոր դեպքեր են գրանցվել
ԱԴԾ-ն պատրաստվում է «հետպուտինյան» դարաշրջանին. DW
Մեկ օրում բացահայտվել է 145 հանցագործություն. ՆԳՆ
22:50
Նորվեգիան գլխավոր հյուպատոսություն կբացի Գրենլանդիայում
Արհեստական բանականությունն արագորեն դառնում է հիմնարար տեխնոլոգիա պաշտպանական համակարգերում. ԲՏԱ նախարար
22:30
Նրանք ավարտված են. Թրամփը՝ Իրանի մասին
Քաղաքապետարանն ի սկզբանե իրազեկել էր երթևեկության վերակազմակերպման մասին․ Արտյոմ Կարապետյան
22:10
Իտալիայի վարչապետի հասցեին Թրամփի խոսքերի պատճառով ԱԳ նախարարը չեղարկել է այցը
22:00
Ինքնասպանությո՞ւն, թե՞ քողարկված սպանություն․ կանանց խորհրդավոր մահեր՝ Թուրքիայում
Իսրայելը և «Հեզբոլլահը» համաձայնության են եկել
Ռուսաստանից գոյաբանական սպառնալիք է եկել. դրա չեզոքացումը հրատապ առաջնահերթություն է
21:30
Իրանը կրկին սահմանափակել է նավերի երթևեկությունը Հորմուզի նեղուցում
ՍԴ-ից պահանջում ենք մանդատների բաշխման վերանայում. 2-րդ փուլի շուրջ հոխորտանքը իրատեսական չէ
21:09
Ուկրաինան և Թրամփի թիմը քննարկում են հրադադարի երկփուլ ծրագիր. The Economist
Բաքվում ՌԴ ութ քաղաքացի է դատապարտվել

Ինչպե՞ս է «շարժվում» մարդը

 Կամ ոտքով կամ մեքենայով` կպատասխանեք դուք: Այդուհանդերձ, հակառակ այդ հանրահայտ ճշմարտության, այսօր գիտնականները…

Նոր ուղղության հետազոտողները մասնագիտացել են քրոնալ կենսաբանության բնագավառում, իսկ այդ գիտությունը պարզել է, որ մարդու բոլոր օրգանները` ուղեղը, մարմինը, հոգին ծննդյան օրվանից մինչեւ մահ ենթարկվում են «եռակի ցիկլի»: Օրական երեք անգամ տեղի է ունենում ֆիզիկական ուժերի հորդում և նահանջ: Երեք անգամ հոգնություն է իջնում մարդու վրա: Եվ տրամադրությունն էլ է փոփոխվում նույնքան անգամ: Սեփական հայտնագործությունից ելնելով` քրոնոկենսաբաններն Արևմուտքում այսօր գործնական խորհուրդներ են մշակում մարդու մասնագիտական գործունեությունը, նրա կենցաղն ու հանգիստը, ցանկացած կենսական իրավիճակները «ճիշտ հունի մեջ դնելու» նպատակով: Օրինակ` վարորդներին խորհուրդ չի տրվում մեքենա վարել գիշերվա ժամը 2-ից 4-ն ընկած ժամանակամիջոցում, նույնիսկ եթե մինչ այդ նրանք նախապատրաստվել են գիշերային հերթափոխին և 8 ժամ քնել են: Նշված ժամանակամիջոցում «կանգ է առնում» մարդկային օրգանիզմի զարթուցիչը: Դպրոցականներին քրոնոկենսաբանները խորհուրդ են տալիս դասերը պատրաստել ժամը 16.30-ից մինչև 18-ը: Աշխատանքի վայրում կարեւորագույն գործերը «հանձնարարում են» կատարել առավոտյան ժամը 10-12-ը ընկած հատվածում (դա հենց այն ժամանակն է, երբ «զարթուցիչը» առավելագույն ուժով է աշխատում, և այս դեպքում հնարավոր է առավելագույնս և հօգուտ սեփական մասնագիտության օգտագործել օրգանիզմի ֆիզիկական հնարավորությունները): Այսպիսով հիշենք, որ մեզանից յուրաքանչյուրի «ներսում» ժամացույց կա եւ ամենից ճիշտ կլինի հենց դրանով որոշել, թե կոնկրետ պահին մարդկային գործունեության որ տեսակն է նախընտրելի և որն է անհրաժեշտ մի կողմ թողնել: Այնպես որ` գործի անցեք, կարդալուց հետո հետևեք ձեր եզրահանգումներին:

Արհեստի համար հարմար ժամանակը.

 Ինչ-որ բան կերտող մատների առավելագույն աշխատունակությունը դիտվում է ժամը 15-ի եւ 16-ի միջակայքում:

 Երբ պետք է ծանոթություններ հաստատել.

Մարդն ընդունակ է ամենամոտ ձեռքսեղմման ժամը 9-ի եւ 10-ի միջակայքում:

Բժշկի մոտ ընդունելություն.

Մարդու մաշկը բժշկական սրսկումներ ամենից լավ ընդունում է առավոտյան ժամը 9-ին:

 Սպորտի ժամեր.

Մեր մկաններն առավել աշխատունակ են ժամը 13.30-ին:

Սիրելու ժամանակը.

Սեռական հորմոնալ վերելք է նկատվում առավոտյան ժամը 8-ին:

Ճաշելու ժամանակը.

Առավել քանակությամբ ստամոքսաթթու է արտադրվում ժամը 13-ին, նույնիսկ երբ մարդը ոչինչ չի ուտում:

Խմելու ցանկությու՞ն է առաջացել.

Լյարդն ամենից հեշտ է ալկոհոլ ընդունում ժամը 18-ի և 20-ի միջեւ ընկած ժամանակահատվածում:

Հեշտ է շնչել.

 Թոքերի առավելագույն ինտենսիվությունը դիտվում է ժամը 16-ի և 18-ի միջև ընկած ժամանակահատվածում:

Առավելագույն  զգայունություն.

Մարդու օրգանիզմի համի, հոտառության, լսողության առավել լիարժեք ընկալումները դրսևորվում են ժամը 17-ի և 19-ի միջև ընկած ժամանակահատվածում:

Աճումմեծանում ենք.

 Օրվա ընթացքում մարդու մազերն ու եղունգներն առավելապես ինտենսիվ են աճում ժամը 16-ի և 18-ի միջև ընկած ժամանակահատվածում:

 Լավագույն իմունիտետ.

Օրգանիզմը վարակներին ամենաուժեղ դիմադրում է ժամը 22-ին:

Ծննդաբերություն.

Մեծ մասամբ երեխաներ են ծնվում կեսգիշերից մինչև առավոտյան ժամը 4-ն ընկած ժամանակամիջոցում:

Երբ է պետք խուսափել մենությունից.

Մարդն ամենից սուր է տանում մենության զգացողությունը ժամը 20-ի եւ 22-ի միջեւ ընկած ժամանակահատվածում:

Շտապեք գնալ դիմահարդարի մոտ.

Մաշկն առավելապես դիմահարդարման կարիք է զգում ժամը 18-20-ի միջակայքում:

 Կույր ժամեր.

Վարորդների տեսողությունն ամենից վատ է գիշերվա ժամը 2-ին:

Գիշերային հերթափոխի ժամանակ սնվելու ամենահարմար ժամանակը.

 Գիշերային հերթափոխի արտադրությունում աշխատունակությունն ընկնում է առավոտյան ժամը 3-4-ն ընկած ժամանակահատվածում:

 Թուլության ժամեր.

 Մարդու մոտ արյան ճնշումն առավելագույնս նվազում է առավոտյան ժամը 4-5-ի միջակայքում:

 

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում