Աֆրիկայի ազգերի գավաթի հերթական խաղարկությունն է մոտենում ավարտին: Տեղի ունեցավ երրորդ տեղի՝ բրոնզե մեդալակրի համար պայքարի հանդիպումը:
Միմյանց դեմ մրցեցին Մալիի ու Գանայի ընտրանիները: Հաջողությունն ուղեկից եղավ Մալիի ընտրանուն, որին ևս մեկ անգամ հաջողվեց դառնալ բրոնզե մեդալակիր:
Մալի – Գանա՝ 3:1
Գոլերը՝ 1:0 Սամասա(21´), 2:0 Կեյտա(48´), 2:1 Ասամոա(82´), 3:1 Դիարա(90+4´):
مالى 3 : 1 غانا by kooralive
Եզրափակիչ խաղը տեղի է ունենալու այսօր՝ ՀՀ ժամանակով 22:00-ին: Միմյանց դեմ կմրցեն Նիգերիայի ու Բուրկինա Ֆասոյի ընտրանիները:










































