Աֆղանստանում ՆԱՏՕ-ի զորքերի գլխավոր հրամանատարության ղեկավարի պաշտոնը լքող Ջոն Ալենը BBC-ի հետ հարցազրույցում ասել է, որ իր կարծիքով՝ կոալիցիան «Թալիբան» շարժման դեմ պատերազմում հաղթանակի ճանապարհին է:
Գեներալ Ալենը համարում է,որ ՆԱՏՕ-ի ուժերը պետք է համբերություն դրսևորեն և, ինչպես նախկինում, պատրաստ լինեն օգնելու աֆղան զինվորներին:
Մինչ օրս հայտի չէ, թե որքան ամերիկացի զինծառայողներ կմնան Աֆղանստանում 2014 թվականից հետո, երբ ՆԱՏՕ-ի հարվածային ստորաբաժանումները լքեն երկիրը:
Նրա խոսքով՝ «զրոյական տարբերակը», այսինքն՝ զորքերը լիովին դուրս բերելու սցենարը ամերիկյան վարչակազմը նույնիսկ չի դիտարկում:








































