Իսպանիայի Լա Լիգայի 23-րդ տուրի շրջանակներում առաջին հանդիպումը տեղի ունեցավ: Միմյանց հետ մրցեցին «Մալյորկա»-ի ու «Օսասունա»-ի ֆուտբոլիստները:
Տանտերերը հանդիպումը բավական անվստահ անցկացրին, ավելին՝ քիչ էր մնում՝ պարտվեին:
Հյուրերին առաջինը հաջողվեց հաշվի մեջ առաջ անցնել. 77-րդ րոպեին Լոլոն դարձավ գոլի հեղինակ:
«Մալյորկա»-ին հաջողվեց միավոր վաստակել, սակայն միայն ավելացված ժամանակում խփած գոլի հաշվին: Ավելացված ժամանակի առաջին րոպեին խաղը տանտերերի համար փրկեց Պեդրո Ջերոմելը:







































