Բազմաթիվ խոսակցություններ կան` կապված Ժոզե Մոուրինյոյի` Մադրիդի «Ռեալ»-ի գլխավոր մարզչի պաշտոնը լքելու հետ:
Չնայած ֆուտբոլիստները պնդում են, որ թիմը հավատում է պորտուգալացի մասնագետին, այնուամենայնիվ, ԶԼՄ-ների ներկայացուցիչներն այլ կարծիքի են: Այս անգամ մարզչին սատարել է Խաբի Ալոնսոն:
«Մոուրը միշտ եղել է ֆուտբոլիստների ընկերը: Պետք է միայն տեսնել, թե ինչպես է նա շփվում խաղացողների հետ: Այդ իսկ պատճառով մենք շարունակում ենք հավատալ նրան, շարունակում ենք մարտնչել խաղադաշտում և ցանկանում ենք, որ Մոուրինյոն շարունակի աշխատել «Ռեալ»-ում»,- հայտարարել է Ալոնսոն:








































