Այսօր Orange-ի կենտրոնական գրասենյակում տեղի ունեցավ Էմմիի Boom-boom երգի տեսահոլովակի պրեմիերան: Եվրատիսիլի մասնակից երգի տեսահոլովակի շնորհանդեսին, այդ մրցույթի հայաստանյան գործընկեր Orange ընկերության ներկայացուցիչներից բացի, ներկա էին նաև ռեժիսոր Հրանտ Երիցկինյանը, Հանրային հեռուստատեսույթյան գործադիր տնօրենի խորհրդական Լևոն Սիմոնյանը:
Ուղիղ միացմամբ միջոցառմանը միացավ նաև Էմմին: Նա հիմա Ամստերդամում է` մասնակցելու այսօր կայանալիք ավանդական եվրատեսիլյան մեծ երեկույթին, որին մասնակցում են բոլոր պատվիրակությունները:
Ինչպես տեղեկացրեց Եվրատեսիլի հայաստանյան պատվիրակության մամլո քարտուղար Տիգրան Դանիելյանը, Եվրատեսիլի բեմում Էմմիի ելույթը բեմադրելու է Արմինե Զորյանը, ով արդեն մի քանի անգամ բեմադրել է Հունաստանի ներկայացուցիչների եվրատեսիլյան ելույթները: Թեման քննարկել կարող եք այստեղ:









































