«Ռեալ»-ի հարձակվող Քրիշտիանու Ռոնալդուն հայտնել «Մանչեսթեր Յունայթեդ»-ի դեմ հանդիպումից իր ակնկալիքների մասին:
«Մարզումներից մեկի ժամանակ տղաները քննարկում էին, թե ով կդառնա մեր մրցակիցը վիճակահանության արդյունքում: Ես ասացի, թե վստահ եմ, որ այդ թիմը կլինի «Մանչեսթեր Յունայթեդ»-ը: Վաղուց էի ցանկանում խաղալ «Յունայթեդ»-ի դեմ, և ահա այդ ժամանակը եկել է: Մանչեսթերից հիանալի հիշողություններ եմ պահպանել: Այդ թիմի դեմ խաղերի ժամանակ ես լի կլինեմ զանազան զգացումներով: Չէ՞ որ «Յունայթեդ»-ում խաղացել եմ 6 տարի: Մանչեսթերում բազմաթիվ ընկերներ ունեմ:
«Կարմիր սատանաների» կազմում սկսեցի հանդես գալ, երբ 18 տարեկան էի, և Ֆերգյուսոնը սովորեցրեց ինձ ֆուտբոլի հիմունքները: Իմ կարիերան լավ դասավորվեց նրա շնորհիվ: Ես բազմիցս կրկնել եմ, որ նա իմ կյանքի ամենակարևոր մարդկանցից է: Մենք հիանալի հարաբերություններ ենք պահպանել: Ուրախ կլինեմ կրկին տեսնել Ֆերգյուսոնին»,- ասել է Ռոնալդուն ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքին տված հարցազրույցի ժամանակ:



































