Monday, 22 06 2026
Մոսկվայի սպառնալիքը կոնկրետ և հասցեական է
Թբիլիսիի մետրոյում ռելսերի վրա ընկնելու հետևանքով երիտասարդ կին է մահացել
«Մեր ժամանակների հերոսը». Արմեն Պապյան
07:30
Մերիլենդ նահանգում ինքնաթիռի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվել
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը

Հալեպի հայկական բոլոր կրթական հաստատությունները բաց են աշակերտների համար

Հալեպի հայ համայնքի վիճակը նույնն է, ինչ քաղաքի ընդհանուր բնակչության վիճակը՝ կա տնտեսական տագնապ, վնասված բնակարաններ, քարուքանդ գործատեղիներ, և որ ամենակարևորն է՝ երկրում ստեղծված այս պայմաններում մշակութային գործունեություն ծավալելն անհնարին է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում այս մասին ասաց Բերիո Հայոց թեմի առաջնորդարանի բանբեր Ժիրայր Ռայիսյանն՝ անդրադառնալով Հալեպի հայ համայնքի կարիքներին:

Նա նշեց, որ դրականն այն է, որ Հալեպի բոլոր հայկական դպրոցներն՝ ազգային, միութենական, համայնքային, գործում են: «Անշուշտ, ներկա ուսուցչական կազմերը նույնն են և աշակերտության թիվը, որոնք այստեղ են, քաղաքից դուրս չեն, նրանք արդեն իսկ իրենց դպրոցները հաճախում են: Ուսուցիչների աշխատավարձերն ազգային իշխանությունն առայժմ կիսով չափ է վճարում՝ հետագայում աշխատավարձերի մյուս մասն ամբողջացնելու հանձնառությամբ: Տնտեսական խնդիրների պատճառով է, որ այսօր հնարավոր չէ այս մարդկանց վճարել ամբողջությամբ, բայց հետագայում աշխատավարձերը կամբողջացվեն»,- նշեց Ժիրայր Ռայիսյանը:

Անդրադառնալով Հալեպի հայ առաքելական եկեղեցիներին՝ նա ասաց, որ դրանցից որոշները, որոնք քաղաքի հանգիստ հատվածներում են, գործում են: «Հայաշատ Վիլլաներ թաղամասում գործում է Սուրբ Աստվածածին եկեղեցին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին է նաև գործում, իսկ Սուրբ Քառասնից Մանկանց Մայր Եկեղեցին, որը քաղաքի բախումների տաք շրջաններում է, չի գործում, որովհետև ժողովրդին ձեռնտու չէ այդ եկեղեցի հաճախելը: Նոր Գյուղ թաղամասի ծայրամասում գտնվող Սուրբ Գևորգ եկեղեցին հրկիզվել էր, նորոգման կարիք ուներ, այդ մասին ավելի վաղ տեղեկություններ տարածվեցին, այսօր այդ նորոգումը հնարավոր չէ, որովհետև այդ շրջանում գրեթե բնակչություն չկա, որովհետև զինվորական շրջան է, մինչև վիճակը չկայունանա, այդ թաղամասում ճիշտ չէ վերանորոգելն այդ եկեղեցին: Սուրբ Հակոբ եկեղեցին ևս անհրաժեշտության դեպքում օգտագործվում է»,- ներկայացրեց Ժիրայր Ռայիսյանը՝ հավելելով, որ այն քաղաքներում, թաղամասերում, որտեղ խնդիրներ չկան, եկեցիները գործում են:

Խոսելով «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունից՝ նա ասաց, որ բոլոր օժանդակություններն, անկասկած, իրենց օգտակարությունն ունենում են և օգտագործվում են այնպես, ինչպես ակնկալվում էր: Սակայն, ըստ նրա, կարիքներն այնքան մեծ են և այնքան շատ, որ այս ամբողջ օժանդակությունները փոքր մաս են կազմում ընդհանուր անհրաժեշտության մեջ: Ժ. Ռայիսյանի խոսքերով՝ աղետյալ քաղաք է Հալեպն այսօր և, անկասկած, բավականին ժամանակ է անհրաժեշտ մինչև գաղութը, քաղաքն իրենց վերագտնեն:

Հարցին, թե ինչ տեղեկություններ ունի «Հայաստան» համահայկական հիմնադրամի հանգանակած գումարից, որի մի մասը պետք է հատկացվեր սիրիահայերին, Ժ. Ռայիսյանը պատասխանեց. «Այդ մասին տեղեկություն չունեմ, եթե, բնականաբար, փոխանցված լիներ, ես տեղեկացված կլինեի»։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում