ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանը վերջնականապես չի կողմնորոշվել՝ դիմելու է ՍԴ՝ ընտրությունները հետաձգելու համար, թե ոչ: «Ժողովուրդ» օրաթերթի աղբյուրները պնդում են, որ Հայրիկյանն այսպես իրականում փորձում է Սերժ Սարգսյանից պաշտոն պոկել: Մասնավորապես լուրեր են շրջանառվում, որ նա ցանկանում է դառնալ պատգամավոր, այն էլ՝ մեծամասնական ընտրակարգով: Ըստ այդմ, խոսակցություն է եղել, որ մեծամասնական ընտրակարգով պատգամավոր դարձած ՀՀԿ-ականներից մեկը նշանակվի գործադիրում, որպեսզի Հայրիկյանն այդ ընտրատարածքում առաջադրվի ու հաղթի: Այս տարբերակը, սակայն, առայժմ հավանություն չի ստացել ՀՀԿ-ում, Ս. Սարգսյանի կողմից:
Այնուամենայնիվ լուրը ճշտելու համար թերթը զրուցեց Հայրիկյանի հետ, որը, սակայն, հերքեց. «Ես նախագահի ընտրություններին եմ մասնակցում, նախագահ եմ ուզում դառնալ, ոչ թե պատգամավոր»:









































