ԵՄ գագաթաժողովի եզրափակիչ հայտարարության մեջ ԵՄ առաջնորդները Սիրիայի նախագահ Բաշար Ասադից պահանջել են անհապաղ հրաժարվել իշխանությունից ` սպառնալով նրան նոր պատժամիջոցներով:
Փաստաթղթում նշվում է, որ Եվրոպական միությունը ցավում է Սիրիայում տիրող զզվելի իրադրության համար, որն առավել մեծ մտահոգություն է առաջացնում այն երկրների շրջանում, որոնց հասարակությունները մոբիլիզացվել էին «արաբական գարնան» ժամանակ:
ԵՄ-ն Ասադի ռեժիմն անօրինական է համարել և հերթական անգամ պահանջել է իշխանության անհապաղ հանձնում` նշելով, որ հակառակ դեպքում ԵՄ-ն մարտին կարող է վերանայել Սիրիայի նկատմամբ նոր պատժամիջոցների կիրառումը:
ԵՄ-ն նաև խոստացել է որևէ միջոց չխնայել Սիրիայի ընդդիմությանն օգնելու երկրում ժողովրդավարության հաստատման հարցում` պարզաբանելով, որ խոսքը միմիայն հումանիտար և քաղաքացիական օգնության մասին է: