Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, հեռացատկի կրկնակի օլիմպիական բրոնզե մեդալակիր Տատյանա Կոտովան մեղադրվում է արգելված խթանիչներ օգտագործելու մեջ: Ռուսաստանի հակադոպինգային գործակալության պաշտոնական կայքը նշում է, որ մարզուհու մրցելույթները դադարեցվել են մինչև դեպքի բացահայտումը:
Գործակալությունը նշում է, որ Հելսինկիում կայացած աշխարհի առաջնության ժամանակ Կոտովան «Ա» կարգի թեստ է հանձնել, որի պատասխանը դրական է եղել:
Մարզուհին երկու անգամ դարձել է բրոնզե մեդալակիր, մեկը՝ Աթենքի, մյուսը՝ Սիդնեյի օլիմպիական խաղերում:









































